Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Շարունակում է պառակտել ու ջլատել հանրությանը

Շարունակում է պառակտել ու ջլատել հանրությանը
11.03.2024 | 21:16

Գարունը բացվել է, Ադրբեջանը պատրաստ է նոր պատերազմի ու դա սկսելու պատրվակի առաջին քայլն է անում՝ ուղիղ տեքստով պահանջելով չորս գյուղերը՝ մեր կենսական նշանակության ենթակառուցվածքների հատվածում:

Ինչ է անում մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը: Շարունակում է պառակտել ու ջլատել հանրությանը՝ բթացնելով ամենօրյա քարոզով ու շեղող դիսկուրսներով: Սրա հետևանքը լինելու է կարճատև պատերազմ և հերթական կապիտուլյացիա: Վախենամ՝ սա էլ մարսեն նիկոլները:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ